-
29.10.2013|
00:01
Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս, քանզի օրենքի մեջ էլ գրված է. «Օտար լեզուներով և օտարոտի շրթունքներով պիտի խոսեմ այդ ժողովրդի հետ, սակայն և այնպես չպիտի լսեն ինձ»։
-
-
-
18.10.2013|
00:03
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, քանզի հաստատ էիք նույն մտքի և նույն մտածման մեջ։ Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացվեց, թե հակառակություններ կան ձեր մեջ։
-
-
11.10.2013|
00:03
Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Հայրը գիտությունների և Աստված ամենայն մխիթարության, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամեն տեսակ նեղությունների մեջ են, այն մխիթարությամբ, որով մենք ենք մխիթարվում Աստծուց, որովհետև ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նույնքան և Քրիստոսի միջոցով մեր մխիթարությունն էլ առավել կլինի։
-
08.10.2013|
00:28
Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է։ Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի է։
-
04.10.2013|
00:01
Ով դիպչի ձյութին, նրանով կշաղախվի, և ով շփվի ամբարտավանի հետ, նրան կնմանվի։ Այն, ինչ քեզնից ծանր է, մի՛ վերցրու, և ով հարուստ ու հզոր է, մի՛ եղիր նրա հետ։
-
30.09.2013|
22:00
Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ։ Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում։ Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ։
-
27.09.2013|
00:00
Աչքերիս առջև անիրավ բան չդրի և ուրացություն անողներին ատեցի։ Ծուռ սիրտ ունեցողն ինձ չմոտեցավ, անզգամն ինձնից խոտորվեց, բայց ես հոգ չարեցի։ Ով ծածուկ խոսեց իր ընկերոջ դեմ, նրան բացեիբաց հալածեցի, ով ամբարտավան էր աչքով և ագահ՝ սրտով, նրա հետ հաց իսկ չկերա։
覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要/1337634410" rel="nofollow">Գյուղատնտեսություն